2019-հունիսի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու HoReCa (Հյուրանոց, Ռեստորան, Սրճարան) երկրորդ Էքսպոն, որին առաջին անգամ հրավիրված են նաև ԵՏՄ երկրների HoReCa ոլորտի համար արտադրող ընկերություների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Նրանց մուտքը հայաստանյան շուկա կբերի հյուրանոցներին, ռեստորաններին, սրճարաններին անհրաժեշտ նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ, գույք, որոնք էլ, իրենց հերթին զարգացնելով սպասարկման ոլորտը, կապահովեն մեծաքանակ թվով տուրիստների այց դեպի Հայաստան: HoReCa (Հյուրանոց, Ռեստորան, Սրճարան) Էքսպոյին մասնակցելու են նաև ՀՀ-ում և Արցախում գործող հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների ներկայացուցիչներ, որի ընթացքում նախատեսվում են B2B հանդիպումներ հայաստանյան և նշված երկրների գործարարների միջև Chesse and Wine Business ձևաչափով: HoReCa Էքսպոյի նպատակն է զարգացնել տուրիզմը ՀՀ-ում և Արցախում՝ դարձնելով այն գրավիչ ոչ միայն ԵՏՄ երկրների, այլ նաև ողջ աշխարհի համար: 2018թ-ի մայիսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է հյուրանոցային-ռեստորանային բիզնեսի և առևտրի համալիր սարքավորումների ազգային առաջին ցուցահանդեսը /HoReCa / REST-HOTEL EXPO 2018 Chesse and Wine Business ձևաչափով, որին մասնակցել է նշված ոլորտի 900 գործարար: Էքսպոյի տեսանյութը տեղադրված է www.renta.am կայքում: